Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է 2023 թվականի Golden Boy մրցանակին։
Այս մրցանակը իտալական Tuttosport թերթը շնորհում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների թվում)։
20-ամյա Բելինգհեմը, ով անցյալ ամառ Դորտմունդի «Բորուսիայից» է միացել Մադրիդի «Ռեալին», մադրիդյան ակումբի կազմում իր առաջին 14 խաղերում խփել է 13 գոլ։