Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է Ուելսի դեմ կայանալիք խաղի մասին։
«Մեզ դժվար հանդիպում է սպասվում, կարծում եմ նրանք շատ ուժեղ թիմ են։ Ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս բարձրագույն առաջնություններում, մենք ուսումնասիրել ենք նրանց խաղը։
Մեզ սպասվում է երկու եզրափակիչ, առաջին հերթին կենտրոնացած ենք վաղվա կայանալիք խաղի վրա։
Ինձ այստեղ շատ լավ են ընդունել, շատ զարմացած եմ։ Կարծում եմ կարող ենք պայքարել մրցաշարի ուղեգիր նվաճելու համար», – մամուլի ասուլիսի ժամանակ ասեց Սևիկյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: