Ալեքսանդր Պետրակով․ «Փորձելու ենք պատմություն կերտել»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խոսել է Ուելսի դեմ կայանալիք խաղի մասին։

«Փորձելու ենք պատմություն կերտել, վաղը մենք խաղալու ենք մեր երկրպագուների աջակցության ներքո և դա շատ մեծ առավելություն է մեզ համար։ Ֆուտբոլիստները շատ լավ են տրամադրված վաղվա խաղին։

Ուզում եմ շատ կարճ լինել, վաղը մենք բոլորս պայքարելու ենք Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար», – մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Պետրակովը։