«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ըստ Sun Sport-ի, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Ալ-Հիլալի» տրանսֆերային ցուցակում: Հաղորդվում է, որ սաուդյան ակումբը ակնկալում է Սանչոյի հետ պայմանագիր կնքել արդեն 2024 թվականի հունվարին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողը դեռ պատրաստ չէ քննարկել Սաուդյան Արաբիայի առաջարկները, սակայն եթե նրան չհաջողվի տարբերակ գտնել Եվրոպայում, կարող է փոխել որոշումը։
Սանչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 32 միլիոն եվրո։