ՊՍՎ-ն որոշում է կայացրել Սերժինյո Դեստի վերաբերյալ

Պաշտպան Սերժինյո Դեստը կարող է մշտական ​​հիմունքներով մնալ ՊՍՎ-ում: Ըստ իսպանական Sport հրատարակության՝ Էյնդհովենի ակումբն արդեն որոշել է գնել «Բարսելոնայի» 23-ամյա ֆուտբոլիստին։ ՊՍՎ-ն կատալոնացիներին կվճարի 10 մլն եվրո։

Սերժինյո Դեստը ՊՍՎ է տեղափոխվել այս տարվա օգոստոսին։ Դրանից հետո պաշտպանը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել։

Նշենք, որ ՊՍՎ-ն վստահ առաջատար է Հոլանդիայի առաջնությունում։ Էրեդիվիզիում անցկացրած բոլոր տասներկու հանդիպումներում թիմը հաղթել է ընդհանուր 45։5 հաշվով։