«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հրապարակել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով ակումբի եկամուտների և շահույթի մասին տեղեկատվություն։
Հաղորդվում է, որ 2022/23 մրցաշրջանի համար թիմի եկամուտը կազմել է 817,6 մլն եվրո, ինչը 114,5 մլն-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Բացի այդ, շահույթն արձանագրվել է 92,2 մլն եվրոյի չափով, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 47,9 մլն եվրո։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» եկամտի հիմնական աղբյուրները գովազդն են, հեռարձակումները և տնային հանդիպումները։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում անգլիական գրանդը նվաճեց միանգամից երեք մեծ գավաթ՝ նվաճելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի Գավաթը և Չեմպիոնների Լիգան։