Ինիգո Մարտինեսը մեկնաբանել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակը

Կատալոնական «Բարսելոնան» հերթական ճգնաժամն է ապրում՝ թիմը Չեմպիոնների Լիգայում պարտվել է ուկրաինական «Շախտյորին» և դժվարությամբ է միավորներ վաստակում ներքին առաջնությունում։ Ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինիգո Մարտինեսը մեկնաբանել է իրավիճակը։

«Պետք է վարժվել, քննադատությունը միշտ անխուսափելի է։ Համոզված եմ, որ երկրպագուները աջակցում են մեզ: Ուստի մենք պետք է պարզապես անենք մեր գործը և չլսենք մամուլին։

Մենք ունենք ներուժ՝ հաղթահարելու խնդիրները։ Պետք է խաղալ մեր սիրելի խաղը, կատարելագործել այն, իսկ հետո կգան հաղթանակները»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։