Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մասին, ով ներկայումս գլխավորում է «Սելտան»։
Հիշեցնենք, որ Բենիտեսը մադրիդյան թիմի մարզիչն էր 2015 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հունվարը։
«Նա ցանկանում էր փոխել մեր ոճը, նա անընդհատ իր գաղափարները պարտադրում էր ամենափորձառուներին: Ես անմիջապես մտածեցի, որ սա կարող է խնդիր լինել: Զգում էի, որ դա չի ստացվի «Ռեալում»։ Ամեն ինչ սխալ ուղղությամբ գնաց։ Ես չզարմացա, որ ակումբը որոշեց փոխարինել նրան»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
13 տուրից հետո «Ռեալը» 32 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։