«Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի տեղեկություններով՝ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Իտալական թոփ ակումբը երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստին և պատրաստվում է առաջարկ անել նրա համար հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բացի «ծեր սինյորայից», Ֆոֆանայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
Յուսուֆի գործող պայմանագիրը մոնեգասկների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։