Կառլո Անչելոտտի․ «Մրցավարները չեն հարգում մեզ»

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին, ով զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, դիմել է Իսպանիայի առաջնության մրցավարական կոմիտեի ղեկավար Դավիդ Գուտյերեսին։

«Դուք խնդրում եք մարզիչներին հարգել ձեզ, իսկ մրցավարները չեն հարգում մեզ»,- «Լոս Բլանկոսի» մարզչի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն։

Իսպանիայի առաջնության 13 տուրերի արդյունքներով մադրիդյան գրանդը վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Մայրաքաղաքի թիմը երկու միավորով հետ է մնում առաջատար «Ժիրոնայից»: Լա Լիգայի հաջորդ տուրում Անչելոտտիի սաները արտագնա խաղում կխաղան «Կադիսի» հետ։