Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Ուսման Դեմբելեի հետ բախման ժամանակ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Կիսապաշտպանը լքել է ազգային հավաքականի մարզումը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ բախման ժամանակ:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ կիսապաշտպանի վնասվածքի մասին վերջին տվյալները վկայում են այն մասին, որ վնասվածքը լուրջ չի եղել։

Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։