Հայաստանի ազգային հավաքականի և «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հաղորդում է Матч ТВ-ն:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Նանտը»:
Նշվում է, որ Սևիկյանը մեծ ցանկություն ունի կարիերան Եվրոպայում շարունակելուն:
Transfermarkt-ը Սևիկյանին գնահատում է 900 հազար եվրո: