Դայո Ուպամեկանո․ «Անցած մրցաշրջանը շատ-շատ լավ եմ անցկացրել»

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն վերհիշել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերը։ Հիշեցնենք, որ այս խաղերում ֆրանսիացին մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց։

«Երբ հետ եմ նայում և հիշում անցած մրցաշրջանը, գալիս եմ այն ​​եզրակացության, որ այն շատ-շատ լավ եմ անցկացրել: Ցավոք, «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում ես ամեն ինչ չարեցի այնպես, ինչպես պետք է անեի։

Այնուամենայնիվ, ես առաջադիմեցի և ձեռք բերեցի փորձ: Այս ամենը անցյալում է, ես միայն անհամբերությամբ եմ սպասում հաջորդ խաղերին»,- ասել է 25-ամյա Ուպամեկանոն Ֆրանսիայի հավաքականի հետ մամուլի ասուլիսում։