Կառլո Անչելոտի․ «Ֆուտբոլը փոխվել է, փոխվում է և կշարունակի փոխվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆուտբոլում փոփոխությունների մասին.։

«Ֆուտբոլը զարգանում է։ Այն փոխվել է, փոխվում է և կշարունակի փոխվել։ Սա այլևս այն սպորտաձևը չէ, ինչ 90-ականներին էր։ Հիմա ֆուտբոլիստներն ավելի պրոֆեսիոնալ են դարձել։ 30 տարի անց ես դեռ մարզում եմ, ինչը նշանակում է, որ լավ եմ հարմարվել փոփոխություններին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Իտալացի մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում «Լոս Բլանկոները» 13 խաղից վաստակել են 32 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են։

Հաջորդ տուրում Անչելոտտիի թիմը արտագնա խաղում կխաղա «Կադիսի» հետ։ Թիմերի միջև հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին։