Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոսել է այն մասին, թե որ առաջնությունում կցանկանա շարունակել կարիերան.
«Ապագայում ես կցանկանայի խաղալ Իսպանիայում։ Սա այն լիգան է, որի մասին ես երազում եմ։ Ես ուզում եմ խաղալ իմ հայրենիքում, բայց այս պահին ես երջանիկ եմ Լևերկուզենում։ Ես վաղուց այստեղ չեմ եղել, ուստի ցանկանում եմ վայելել այս վայրը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Kicker-ը։
Հիշեցնենք, որ Գրիմալդոն կատալոնական «Բարսելոնայի» սան է։ Պաշտպանը «Բայերում» հանդես կգա 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։