Adidas-ը մտադիր է թողարկել Դիեգո Մարադոնայի կրած մարզաշապիկի «կրկնօրինակները»

Մոտենում է նոյեմբերի 25-ը՝ Դիեգո Մարադոնայի մահվան տարելիցը, և արգենտինացու պատվին Adidas-ը մշակել և մտադիր է թողարկել հատուկ մարզաշապիկներ, որոնք Մարադոնայի կրած մարզաշապիկի «կրկնօրինակն» են իր վերջին Աշխարհի առաջնությունում՝ 1994 թվականին ԱՄՆ-ում։

1994 թվականի Աշխարհի առաջնությանը Մարադոնան փայլուն խաղաց, բայց հետո որակազրկվեց՝ էֆեդրին օգտագործելու համար։ Իսկ Արգենտինայի հավաքականը, կորցնելով իր առաջատարին, պարտվեց հաջորդ երկու հանդիպումներում ու լքեց մրցաշարը։

Նոր մարզաշապիկի արժեքը դեռ որոշված ​​չէ, սակայն այն անպայման կհետաքրքրի կոլեկցիոներներին։