«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:
«Եղիշե Մելիքյանը ճանաչվել է IDBank Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, սակայն մեր գլխավոր մարզիչը հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում:
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,- նշեց Մելիքյանը: