Լոնդոնյան երկու ակումբներ պատրաստ են պայքարել «Կորինտիանսի» կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյի համար։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը՝ «Արսենալը» և «Չելսին» կպայքարեն 18-ամյա ֆուտբոլիստի համար, ով գնահատվում է 30 միլիոն եվրո։
Նշվում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ բարձրակարգ ակումբներ։ Բրազիլացուն հետևում են «Լիվերպուլը» և «Բարսելոնան»։