Խոսելու․ «Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» և պատրաստ եմ պայքարել դրա համար»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն նշել է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» մնալն իր գլխավոր նպատակն է։

«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» և պատրաստ եմ պայքարել դրա համար։ Սա է իմ գլխավոր նպատակը։ Ես բավականին լավ պատասխանեցի քննադատներին՝ գոլեր խփելով ու միավորներ բերելով թիմին։ Անչելոտտին միշտ ուղիղ և անկեղծ է խոսում ինձ հետ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն իսպանական Լա Լիգայում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս վարձավճարով։