Լոնդոնյան ակումբը ցանկանում է գնել Վիկտոր Օսիմհենին

«Չելսին» կարող է առաջ անցնել իր մրցակիցներից «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար պայքարում։ Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ հունվարին լոնդոնյան ակումբը կարող է համաձայնության գալ իտալական ակումբի հետ՝ ամռանը նրա տրանսֆերը գնելու համար։

Նշվում է, որ ֆուտբոլիստը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը նեապոլցիների հետ։ Օսիմհենը պատրաստ է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, որտեղ ֆուտբոլիստի նկատմամբ ամենազգալի հետաքրքրությունն է ցուցաբերում «Չելսին»։

Այս մրցաշրջանում հարձակվողը 6 գոլ է խփել Ա Սերիայում։