«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ Ռիչարդ Առնոլդը հեռացել է ակումբի գործադիր տնօրենի պաշտոնից՝ «կարմիր սատանաների» կազմում 16 տարի աշխատելուց հետո։
Նշվում է, որ դա անձամբ Ռիչարդ Առնոլդի որոշումն է։ Պատրիկ Ստյուարտը կծառայի որպես գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ի լրումն գլխավոր խորհրդականի իր ներկայիս պաշտոնին: Առնոլդը կշարունակի ժամանակավոր աջակցություն ցուցաբերել մինչև դեկտեմբերի վերջ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդ է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։