Ռաֆինյան կարիերան Անգլիայում շարունակելու երկու տարբերակ ունի

Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ։ Խոսքը «Նյուքասլի» և «Չելսիի» մասին է։ Երկու ակումբներն էլ պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայքարել Ռաֆինյայի համար։

Ռաֆինյան կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։