«Լացիոյի» հարձակվող Պեդրոն խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»։
«Այսպես թե այնպես փորձեցի վերադառնալ, բայց դա շատ դժվար է։ Շատ գործոններ կան, հատկապես տարիքը, բայց ես կցանկանայի: Սա իմ կարիերայի կատարյալ ավարտը կլիներ»,- Պեդրոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Պեդրոն «Բարսելոնայից» հեռացել է 2015 թվականին և տեղափոխվել «Չելսի»։ 36-ամյա իսպանացին այնուհետև հանդես եկավ «Ռոմայում», իսկ 2021 թվականին տեղափոխվեց «Լացիո»։