Լիոնել Մեսսի․ «Նա անհավանական բաներ է արել ֆուտբոլի համար»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան անհավանական բաներ է արել ֆուտբոլի համար։

«Այն, ինչ Գվարդիոլան արել է ֆուտբոլի հետ, անհավանական է: Նա փոխեց այն, բայց ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Բայց դրա պատճառով նա նույնիսկ վնասեց ֆուտբոլին, քանի որ շատ մարդիկ այժմ փորձում են ընդօրինակել նրան՝ իրենց սեփական ճանապարհն ու ոճը զարգացնելու փոխարեն,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն։

36-ամյա Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացել է 2008-ից 2013 թվականներին «Բարսելոնայում»։