Կիլիան Մբապպեն՝ Ֆրանսիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Հոկտեմբերին 24-ամյա ֆրանսիացին փարիզյան երեք խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 10 հանդիպում, դարձել 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։