Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե արդյոք ցանկանում է աշխատել ազգային հավաքականում։
«Ուրիշ ակումբում աշխատելու հնարավորություն. Չեմ բացառում։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Ազգային հավաքական. Ոչ, դա հաստատ չի լինի։ Սա շատ դժվար է»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում Էլ Լարգերոն։
53-ամյա մասնագետը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականի դեկտեմբերից։