Քոուլ Պալմերը հայտնել է, թե ինչու է լքել «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Քոուլ Պալմերը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», հիշել է ակումբային գրանցումը փոխելու իր որոշումը։

«Գվարդիոլան հիանալի մարզիչ է, ես միշտ երախտապարտ կլինեմ նրան այն ամենի համար, ինչ նա արեց ինձ համար։ «Չելսի» տեղափոխվելու որոշումը հեշտ չէր, բայց ես գիտեի, որ կարիերայիս համար ավելի լավ կլիներ, եթե փոխեի ակումբը։ Սա կարևոր քայլ էր ինձ համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Պրեմիեր Լիգայի 10 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։