Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա հարձակվողը գտնվում է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Անձամբ ֆուտբոլիստը, ավելի շատ հակված է «Ռեալ» տեղափոխվելուն։ Նիկոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Պրեմիեր Լիգայից «Աստոն Վիլան», սակայն այս տարբերակը քիչ հավանական է։
Ուիլյամսի պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։