Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հասակակիցներին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մ-21 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Վլադ Չատունց – «Ալաշկերտ-2»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան – «Վեստ Արմենիա»
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան – «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Լևոն Դարբինյան – «Շիրակ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Գոռ Լուլուկյան – ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Համլետ Մինասյան – «Արարատ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ