Անտոնիո Վալենսիա․ «Նա խելացի ֆուտբոլիստ է, և նրա մակարդակը գնալով բարձրանում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիան հայտնել է իր մտքերը Էկվադորի 16-ամյա կիսապաշտպան Քենդրի Պաեսի մասին, ով մի քանի տարի անց կմիանա «Չելսիին»։

«Նա խելացի ֆուտբոլիստ է, և նրա մակարդակը գնալով բարձրանում է: Նա պատասխանատվություն ունի, բայց չպետք է թույլ տա, որ Էկվադորի մարզաշապիկը ծանրացնի իրեն: Նա պետք է խոնարհ մնա և շարունակի մտածել իր մակարդակը բարձրացնելու մասին»,- Վալենսիայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս «Ինդեպենդիենտեում»: Էկվադորի հավաքականի կազմում կիսապաշտպանը կարողացել է անցկացնել 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։