Իսպանական գրանդը ցանկանում է ձմռանը ձեռք բերել Յոզուա Կիմմիխին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ձմռանը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողով հետաքրքրված է «Բարսելոնան»: Հնարավոր գործարքի գումարը կազմում է 80 միլիոն եվրո։

Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։

Այս մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 16 հանդիպում և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 75 միլիոն եվրո։