«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ամուսնացել է։ Նրա ընտրյալը 23-ամյա մարզուհի, հանդբոլիստուհի, ծնունդով գերմանուհի Անիկա Բիսելն է։
Ինչպես հայտնում է Bild-ը, զույգը արարողություն է անցկացրել Բավարիայի Թեգերնզե լճի մոտ գտնվող քաղաքապետարանում։
Նշենք, որ սա 37-ամյա Նոյերի երկրորդ ամուսնությունն է, 2017-2020 թվականներին Նոյերը ամուսնացած է եղել Նինա Վայսի հետ։