«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ոչ մի մասնագետի հետ չի բանակցում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինողի շուրջ, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը չեղարկել է հանդիպում հայտնի մասնագետներից մեկի գործակալի հետ, քանի որ կասկածել է, որ կքննարկվի Էրիկ տեն Հագի հնարավոր փոխարինումը։
Հիշեցնենք, որ 53-ամյա հոլանդացին անգլիական ակումբը գլխավորում է նախորդ ամառվանից։ 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։