Հայաստան – Ուելս հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն։ Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ Հայաստան -Ուելս հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։

«Ձեր շնորհիվ նոյեմբերի 18-ին Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կլինի լեփ-լեցուն։

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար», – ասվում է հայտարարության մեջ։