Ռոբերտ Լևանդովսկին հեղինակեց Չավիի գլխավորությամբ «Բարսելոնայի» 200-րդ գոլը

Ոչ վաղ անցյալում Չավի Էրնանդեսը նշում էր ակումբը գլխավորելու երկու տարին, իսկ հիմա եկավ ևս մեկ տուր՝ «Ալավեսի» հետ «Բարսայի» խաղում գրանցվեց Չավիի գլխավորությամբ կատալոնական ակումբի 200-րդ գոլը:

200-րդ գոլը Ռոբերտ Լևանդովսկին հեղինակեց, որը խփեց Ֆերան Տորեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոցից:

Հետաքրքիր է, որ լեհը խփեց «Բարսելոնայի» 100-րդ գոլը Չավիի օրոք, երբ նա եկավ Իսպանիա։ Սա անցյալ տարվա հոկտեմբերին էր, երբ «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթեց «Աթլետիկին»: Այս 200 գոլերից 41-ը խփեց Լևանդովսկին, Տորեսը՝ 19 գոլ, Պեդրին ու Օբամեյանգը՝ 13-ական գոլ։