Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժգոհություն է հայտնել «Ալավեսի» դեմ խաղում (2:1) թիմակից Լամին Յամալի ցուցադրած խաղից։
Երեկվա հանդիպման դրվագներից մեկում Յամալը գրոհի ժամանակ փոխանցում չի կատարել լեհ ռմբարկուին։ Լևանդովսկին բողոքել է թիմակցին և հրաժարվել է սեղմել Լամինի ձեռքը։
Կամային կամային հաղթանակի շնորհիվ «կապտանռնագույնները» վաստակեցին 30 միավոր և 13 տուրից հետո զբաղեցնում են աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Չավի Էրնանդեսի թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում չորս միավորով: