«Լիվերպուլի» նախկին պաշտպան և ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը գովել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։
««Չելսիի» ամենալավ բանն այժմ Պոչետինոն է։ Ոչ թե խաղացողները կամ սեփականատերերը, այլ մարզիչը։ Սա ամենակարևոր մարդն է։ Ինչ վերաբերում է տիտղոսներ նվաճելուն, ես կասկածում եմ, որ «Չելսին» կարող էր ավելի լավ մարզիչ ձեռք բերել իր տարբերակներից։
Նրա ղեկավարությամբ իրավիճակը պետք է բարելավվի։ Շատ լավատեսություն կա, որ նրանք կկարողանան մրցել լավագույն թիմերի հետ, իսկ նրանց մարզիչը, իր հերթին, կկարողանա մրցել լավագույն մարզիչների հետ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։