Հենրիխ Մխիթարյան․ «Մեր հիմնական ուժը ֆուտբոլիստների միասնության մեջ է»

Իտալիայի առաջնության տասներկուերորդ տուրում Միլանի «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»՝ կրկին վերադառնալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, թեեւ գոլ չի խփել, սակայն գոհ է հանդիպման արդյունքներից։ Նա բացատրել է, որ «Ինտերի» հիմնական ուժը ֆուտբոլիստների միասնության մեջ է։

«Շատ գոհ ենք հաղթանակից, վաղը բոլորը կմեկնեն իրենց հավաքականներ, իսկ հետո կպատրաստվենք «Յուվենտուսի» հետ խաղին։ Ո՞րն է մեր ուժը: Փաստն այն է, որ մենք մեկ թիմ ենք, և դժվարությունների դեպքում պարզ է երևում։ Միասնությունը լավագույն զենքն է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։