«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, չնայած վնասվածքին, մեկնել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2026-ի ընտրական խաղերին։
Հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների Լիգայի «Սևիլիայի» հետ արտագնա խաղի ժամանակ (2:1) 26-ամյա բրազիլացին վնասվածք էր ստացել։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։
Այս մրցաշրջանում Ժեզուսը «Արսենալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։