Սանդրո Տոնալին հեռացվեց ֆուտբոլի պաշտոնական սիմուլյատորից

Իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին պատիժ է կրում մոլախաղերից կախվածության համար և որակազրկվել տասը ամսով։

Նա նաև հեռացվեց ֆուտբոլի պաշտոնական սիմուլյատորից՝ EA FC24-ից, Տոնալին չի լինի «Նյուքասլում», նա չի ընտրվի լրացուցիչ խաղային սիմուլյատորներում, հայտնում է pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ Սանդրո Տոնալին անգլիական ակումբ է տեղափոխվել իտալական «Միլանից», որի կազմում անցկացրել է 130 հանդիպում՝ դառնալով յոթ գոլի և տասներեք գոլային փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբի հետ Տոնալին 2021/22 մրցաշրջանում նվաճեց Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը։