Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն տպավորիչ է հանդես եկել «Վալենսիայի» դեմ խաղում։
Կառլո Անչելոտտիի թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ (5:1), իսկ 22-ամյա բրազիլացին անմիջական մասնակցություն ունեցավ չորս գոլի մեջ։ Ըստ Opta-ի՝ Ռոդրիգոն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով մեկ խաղում չորս գոլի է մասնակցել Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում:
Հատկանշական է, որ մինչ այսօր հարձակվողը Լա Լիգայում իր ելույթով այնքան էլ չէր գոհացնում «Լոս Բլանկոսի» երկրպագուներին. առաջնության նախորդ 12 հանդիպումներում նա դարձել էր ընդամենը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։