Իտալական «Միլանը» հավակնում է գերմանական «Շալկեի» տաղանդավոր կիսապաշտպանի՝ Ասան Ուեդրաոգոյին:
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը դարձել է երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ, նա մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Տարեսկզբից «Միլանը» հետևում է ֆուտբոլիստին, և հնարավոր է, որ հունվարին Ուեդրաոգոն Գերմանիայի երկրորդ լիգայից տեղափոխվի Իտալիայի առաջնություն։ Բայց մինչ այժմ «Շալկեն» այս հարցում համագործակցելու պատրաստակամություն չի հայտնել։