Գերմանիայի առաջնության տասնմեկերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Հայդենեյմին» և վստահ հաղթանակ տարավ 4։2 հաշվով։ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար սա առաջին հաղթանակն էր «Հայդենհեյմի» նկատմամբ, քանի որ ակումբը նախկինում պարզապես չէր խաղացել Բունդեսլիգայում։
Այս ակումբը դարձավ 36-րդը, որի նկատմամբ Նոյերը հաղթանակ տոնեց Բունդեսլիգայում։ Սա Գերմանիայի առաջնության ռեկորդի կրկնությունն է, որը Նոյերը պահպանում է Լոթար Մատաուսի և Միրոսլավ Վոտավայի հետ միասին։
Գերմանիայի առաջնության հաջորդ՝ տասներկուերորդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում պետք է խաղա «Քյոլնի» հետ, դա տեղի կունենա նոյեմբերի 24-ին։