Հարի Քեյնն ասել է, թե ով է «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը բարձր է գնահատել իր թիմակից Լերոյ Սանեի խաղը։

Անգլիացին ապշեցնում է ֆուտբոլային հանրությանը իր անհավանական խաղով, սակայն ուշագրավ է նաեւ Սանեի վիճակագրությունը՝ Բունդեսլիգայի 11 խաղում նա խփել է 8 գոլ և 6 գոլային փոխանցում։ Շաբաթ օրը «Հայդենհայմի» դեմ խաղում գերմանացին 2 գոլային փոխանցում կատարեց Քեյնին:

«Ես սիրում եմ խաղալ Լերոյի հետ: Մենք հիանալի ենք համագործակցում ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս։ Սանեն հիանալի ֆուտբոլիստ է և հիանալի մարդ։ Միգուցե այս պահին նա մեր լավագույն ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում։ Նա անհավանական նշանակություն ունի թիմի համար»,- Քեյնի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն հետխաղյա հարցազրույցից: