«Սամպդորիայի» վետերան Ֆաբիո Կվալյարելան, ով կարիերան ավարտեց անցած ամառ, խոսել է այն մասին, թե ինչու է կարծում, որ Օլիվյե Ժիրուն և Չիրո Իմոբիլեն տարիքի հետ ավելի լավն են դառնում:
Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում ֆուտբոլիստներն ավելի իմաստուն են դառնում՝ պահպանելով պատշաճ ֆիզիկական պատրաստվածությունը։
«Ժիրու՞ն ու Իմոբիլե՞ն: Երբ երեսունն անց ես, հասունացման որոշակի աստիճան է գալիս, երբ ավելի լավ ես վազում, ավելի արդյունավետ, ավելի շատ ես օգտագործում գլուխդ և ավելի հանգիստ ես վերաբերվում քննադատությանը, որը խաղի մի մասն է,- մեջբերում է pianetamilan.it-ը Կվալյարելայի խոսքերը։