Ֆաբիո Կանավարոն մոտ է իտալական ակումբը գլխավորելուն

Ամեն ինչ գնում է դեպի այն, որ մոտ ապագայում Ռուդի Գարսիան կհեռացվի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, այդ պաշտոնի հիմնական հավակնորդները Ֆաբիո Կանավարոն ու Իգոր Տյուդորն են։

Կանավարոն կիրակի օրը դիտել է «Նապոլիի» 0-1 հաշվով պարտությունը «Էմպոլիից» ակումբի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի ընկերակցությամբ: 50-ամյա մասնագետը փետրվարից առանց մարզչական աշխատանքի է։ Ժամանակին Ֆաբիոն «Նապոլին» ներկայացնում էր որպես ֆուտբոլիստ։

Ինչ վերաբերում է Տյուդորին, ապա նա նույնպես ներկայումս ակումբ չունի։ Այս ամառ 45-ամյա խորվաթ մասնագետը հեռացավ «Մարսելից»։