Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը գոլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» խաղում (5:1), որը կարելի է եզակի համարել։
Իսպանացին հանդիպման երրորդ րոպեին խփեց «Վալենսիայի» դարպասը։ Ըստ Opta-ի՝ 2009 թվականի հոկտեմբերից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը տուգանային հրապարակից դուրս (առանց տուգանային հարվածի) գոլ է խփում Լա Լիգայում։ 14 տարի առաջ Մարսելուին հաջողվեց դա անել «Վալյադոլիդի» դարպասը։
Դանի Կարվախալը այս մրցարջանում անցկացրել է 14 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։