«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է թարմացրել

Մյունխենի «Բավարիան» շարունակում է թարմացնել Բունդեսլիգայի ռեկորդների շարքը՝ մյունխենյան ակումբն այսօր 4։2 հաշվով հաղթեց «Հայդենհայմին» և այս մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցրեց 42-ի։

Ինչպես պարզվեց, սա ռեկորդային ցուցանիշ է Գերմանիայի առաջնության այս հատվածի համար՝ տասնմեկերորդ տուրից առաջ ոչ ոք երբեք քառասուներկու գոլ չի խփել։

Հաջորդ տուրում մյունխենյան թիմն արտագնա խաղում կխաղա «Քյոլնի» հետ, այս խաղը կկայանա նոյեմբերի 24-ին տասներկուերորդ տուրի շրջանակներում։ Հիշեցնենք, որ «Բավարիան» երկրի գործող չեմպիոնն է։