Անգլիական երկու ակումբներ ցանկանում են գնել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեծ պահանջարկ ունի Պրեմիեր Լիգայի ակումբների շրջանում։

24-ամյա ֆրանսիացին կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, եթե համաձայնության չգա Մադրիդի «Ռեալի» հետ։

Ըստ DeadlineDayLive-ի՝ հարձակվողի գնելու պայքարին միացել են «Նյուքասլն» ու «Չելսին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» մտադրության մասին։ Կիլիանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ։