«Բարսելոնան» հայտնել է այն գումարի չափը, որի դիմաց կվաճառի Ռաֆինյային

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյա Դիասը կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից», հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆուտբոլիստը առաջարկներ ունի Անգլիայի և Սաուդյան Արաբիայի առաջնություններից։

«Բլաուգրանան» պատրաստ է բաժանվել նրանից, եթե լավ առաջարկ ստանա: «Բարսելոնան» ցանկանում է 26-ամյա բրազիլացու վաճառքից վաստակել առնվազն 60 միլիոն եվրո։ Կատալոնական թոփ ակումբի հետ Ռաֆինյայի  պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։